Ազատամարտի վետերանների միությունը Շնորհակալագրով է պարգևատրել մեր եկեղեցուն՝ Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության գործին և ազատամարտիկներին աջակցելու համար:

Սա գնահատանք է՝ ուղղված թե՛ մեր զինվորներին, թե՛ կամավորականներին, ովքեր անմիջապես սահման էին մեկնել, և թե՛ ընդհանուր մեր եկեղեցու անդամներին, ովքեր ջանք չխնայեցին իրենց նվիրատվություններով Արցախին օժանդակելու համար:

Ապրիլյան դեպքերն իսկապես ցույց տվեցին, թե որքան կարևոր է հայրենիքին սպառնացող մարտահրավերներին միասնաբար դիմագրավելը:

Ազատամարտիկների գնահատանքն առանձնահատուկ թանկ է մեզ համար:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: