Դու բերանդ բաց համրի համար… Առակաց 31.81 

Մենք ապրում ենք վերջին ժամանակներում, երբ ուղղակի անհրաժեշտ է ձայն բարձրացնել ձայն չունեցողների համար: Նրանց թվում են նաև դեռ չծնված երեխաները, ովքեր արհեստական վիժեցման զոհ են դառնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ամեն տարի ամբողջ աշխարհում 50 միլիոն արհեստական վիժեցում է կատարվում: Հայտնի է, որ 175 միլիոն հղիությունից 75 միլիոնն անցանկալի է և 45 միլիոնն ավարտվում է արհեստական վիժեցմամբ: Մեր հանրապետությունում նույնպես ամեն տարի հազարավոր արհեստական վիժեցումներ են կատարվում:

Շատերը չեն գիտակցում, որ արհեստական վիժեցումը` վիրահատական եղանակով կամ քիմիական միջոցներով մարդկային կյանքի ընդհատումը, ոչ այլ ինչ է, քան մարդասպանություն: Ցավալին այն է, որ դա տեղի է ունենում ծնողների կամքով և թույլտվությամբ:

Աստվածաշունչը մոր որովայնում գտնվող պտուղը նկարագրում է որպես լիարժեք մարդկային արարած. «Դու ստեղծեցիր իմ երիկամունքները ու իմ մոր որովայնի մեջ Դու ինձ ծածկեցիր… Քո աչքերն իմ անկատար կազմվածքը տեսան, ու անդամներիս բոլորը Քո գրքի մեջ էին գրված, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ նրանցից մեկը չկար» (Սաղմ. 139.13-16):

Ելնելով այն փաստից, որ մարդուն Աստված է կյանք տալիս, և այդ կյանքը սուրբ է, արհեստական վիժեցումն անընդունելի է: Ծնողները նման քայլի կարող են գնալ միայն այն դեպքում, երբ հղիությունը մոր կյանքին վտանգ է սպառնում, այլապես հղիության արհեստական ընդհատումը դաժան ոտնձգություն է դեռ լույս աշխարհ չեկած երեխայի կյանքի նկատմամբ:

Տիրոջ պատվիրաններից մեկն է՝ մի’ սպանիր:

Սիրելինե’ր, եկեք ձայն բարձրացնենք և պաշտպանենք երեխաներին: Տերը մեզ կօգնի: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: