Աստվածաշունչը քրիստոնյաներին համեմատում է աղի հետ: Մատթեոս 5.13-ում գրված է. “Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. Այլևս ոչնչի պետք չէ,  միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի”:

Անալի կերակուրն անհամ է: Ես նկատի ունեմ ոչ միայն ֆիզիկական կերակուրը, այլև հոգևորը: Աստված մեզ կոչ է անում, որ համ ու հոտ ունենանք մեր մեջ, որպեսզի մարդիկ ցանկանան ճաշակել այն հոգևոր կերակուրը` խոսքը, որ մենք մատուցում ենք:

Եկեք ոչ թե ասենք` մենք այսպիսին ենք, այլ ամեն վայրկյան, ամեն ժամ, ամեն օր  աշխատենք մեզ վրա, որպեսզի մեր աղը չպակասի: Եթե մեր բնավորությունը փոխվի դեպի լավը, մեր կյանքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:

Գրված է. “… աղ ունեցեք ձեր անձերում և իրար հետ խաղաղություն արեք”: Սատանան միշտ փորձում է գողանալ մեր խաղաղությունը: Նա թշնամություն է սերմում հավատացյալների միջև: Այդ պատճառով էլ Աստված ասում է. “… իրար հետ խաղաղություն արեք”: Մենք ոչ թե պետք է սպասենք, որ Տերը մեզ խաղաղություն տա, այլ ինքներս պետք է ամեն բան անենք, որ իրար հետ խաղաղություն ունենանք:

Սիրելինե’ր, աղ ունեցեք ձեր մեջ և իրար հետ խաղաղություն արեք: Թող Տիրոջ օրհնությունը լինի ձեզ վրա: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: