Արդեն երրորդ օրն է, ինչ խոսում ենք խաղաղության մասին: Աստծո կամքն է, որ Իր զավակները խաղաղասեր լինեն և ամեն տեղ խաղաղություն տարածեն:

Հիսուսն ասում է. “Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս կգցվի և մարդկանցից ոտնակոխ լինի” (Մատթ. 5.13): Նա մեզ հորդորում է. “…աղ ունեցեք ձեր անձերում և իրար հետ խաղաղություն արեք”:

Աստված, անշո’ւշտ, նկատի ունի ոչ միայն մեր թշնամիներին և օտարներին, այլև այն մարդկանց, ովքեր մեր կողքին ապրում կամ աշխատում են:

Միշտ էլ առիթներ են լինում՝ բարկանալու, վիճելու, բայց մենք պետք է ջանք անենք, որ ամենուրեք խաղաղություն հաստատենք: Դա ստեղծագործական աշխատանք է: Շատերը կարծում են, թե խաղաղությունն ինքնըստինքյան է ստեղծվում, սակայն դրա համար քրտնաջան աշխատանք է պահանջվում:

Սիրելինե’ր, սկսե’ք մտածել, թե ինչպես խաղաղություն հաստատեք ձեր ընտանիքում, աշխատավայրում, հասարակության մեջ: Ջա’նք արեք, որ խաղաղություն ունենաք բոլորի հետ, նույնիսկ այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում շփվել ձեզ հետ: Հավատացե’ք, որ դուք կարող եք հաջողության հասնել: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: