Եկեք համեմատենք տունը վրանի հետ: Վրանը ժամանակավոր է, ոչ այնքան ապահով, իսկ տունը հուսալի կապիտալ է, որը կարող ես ժառանգություն թողնել սերունդներիդ: Այս տեսանկյունից՝ ավելի լավ է տուն ունենալ, քան վրան: Սակայն այսօրվա խոսքը մեզ առիթ է տալիս մտորելու, թե որտեղ է ավելի լավ ապրել՝ “ամբարիշտների տա±նը”, թե± “ուղիղների վրանում”:

Գրված է. “Ամբարիշտների տունը կկործանվի, բայց ուղիղների վրանը կծաղկի”: Ըստ Աստծո Խոսքի՝ մեր բարգավաճումն ու ապահովությունը կախված են ոչ թե մեր ունեցվածքից, այլ՝ մեր արդարությունից:

Այսօր շատերին, այդ թվում՝ քրիստոնյաներին, գայթակղում են “ամբարիշտների տները”: Սակայն ավելի լավ է քիչը` խաղաղությունով, քան լիքը տունը` կռիվներով: Ավելի լավ է վրանի մեջ ապրել, բայց արդար լինել, քան լիքը տուն ունենալ, բայց մեղքի մեջ կործանվել:

Սիրելինե՛ր, մի՛ անարգեք քիչը, փոքրը: Վրանը փոքր է, բայց ծաղկելու, ընդարձակվելու հնարավորություն ունի: Մխիթարվե՛ք այն “վրանով”, որ Տերը ձեզ տվել է:

Ի վերջո, այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է: Հիսուսն ասաց, որ մեր հավիտենական բնակարանները երկնքում են: Այնպես որ, մի՛ գայթակղվեք ամբարիշտների տներով: Ամբարշտությունը կործանման է տանում: Ապրե՛ք “արդարի վրանում” և երջանի՛կ եղեք՝ հավատալով, որ ձեր “վրանը” կծաղկի:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: