Ամեն բան գործեցեք առանց տրտնջանքի և վիճաբանությունների, որ լինեք անբիծ և անարատ` որդիք Աստծո…

Փիլիպպեցիների 2.14,15

Մենք` որպես քրիստոնյաներ, առավել ևս Աստծո ծառայողներ, չպետք է տրտնջանք և վիճաբանենք: Տրտունջն ու վիճաբանությունն Աստծուն հաճելի չեն, ուստի պետք է ձգտենք ձերբազատվել բնավորության այս գծերից:

Ավետարանում չես գտնի մի դեպք, երբ Հիսուսը տրտնջար: Նույնիսկ այն ժամանակ, երբ Նրան չարչարեցին և խաչեցին, Նա չտրտնջաց և Իր բերանը չբացեց Իրեն չարչարողների դեմ:

Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր բնավորությանը, խոսքերին, վարքին, որ երբեք չտրտնջանք, այլ ամեն ինչ հոժար և գոհացող սրտով անենք: Այդ ժամանակ անբիծ և անարատ կլինենք:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: