Եկեղեցում մարդիկ հաճախ հարցեր են ունենում` ի՞նչ է կարելի, ի՞նչ չի կարելի: Պողոս առաքյալը շատ լավ պատասխան է տալիս նմանօրինակ հարցերին: Նա ասում է, որ ամեն բան կարելի է, բայց ամեն բան օգտակար չէ:

Օրինակ՝ շատերը հարցնում են. “Կարելի՞ է խմիչք օգտագործել, թե՞ ոչ”: Մեկը պատասխանում է` այո, մյուսը՝ ոչ: Ես կասեի. “Կարելի է, բայց խմիչը բացի վնասից ուրիշ ոչ մի բան չի տա ձեզ”: Հարցն այն չէ` կարելի՞ է, թե՞ ոչ, այլ՝ օգտակա՞ր է, թե՞ ոչ:

Խմիչքից օգուտ չկա, բայց վնաս կա: Աշխարհում շատ հանցագործություններ կատարվում են հենց խմիչքի ազդեցության տակ: Քրիստոնյան, խմիչք օգտագործելով, կորցնում է իր օծությունն ու զորությունը: Նույնը կարելի է ասել նաև ծխելու մասին: Շատերն ասում են, որ չեն կարողանում հրաժարվել ծխախոտից: Պողոս առաքյալը գրում է, որ մենք ոչ մի բանի իշխանության տակ  չպետք է լինենք:

Սիրելինե՛ր, քննե՛ք ձեր կյանքը և տեսեք, թե ինչն է ձեզ օգուտ, ինչը` ոչ: Մեզ համար օգուտ է Տիրոջ Խոսքից չհեռանալը, Նրա օծության, զորության և սրբության մեջ ապրելը, մեր առողջությունը չփչացնելը և մարդկանց նեղություն չպատճառելը: 

Թող Տիրոջ շնորհքը ձեզ վրա լինի: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: