Սիրելինե՛ր, սա Աստվածաշնչի ամենահրաշալի խոսքերից է, որ մեզ ուղղություն է ցույց տալիս, թե վտանգի ժամանակ ուր գնալ և որտեղ ապաստան գտնել

Մարդիկ տարբեր աղետներից պաշտպանվելու համար ապաստաններ են փախչում: Օրինակ` ԱՄՆ-ում, հատկապես` այն բնակավայրերում, որտեղ հաճախ են տոռնադոներ լինում, ընդունված է տան մեջ նկուղ ունենալ, որտեղ փոթորկի ժամանակ ամբողջ ընտանիքով կարող են թաքնվել և ողջ մնալ, նույնիսկ եթե տունն ամբողջությամբ քանդվի:

Պատերազմների ժամանակ, լսելով աղետի ազդանշանը, մարդիկ թաքնվել են գազապաստարաններում, գետնանցումներում, մետրոներում՝ պաշտպանվելով թշնամու օդային հարձակումներից:

Այդպես էլ մեր կյանքի փոթորիկների և աղետների ժամանակ կարող ենք ապաստան գտնել Տիրոջ անվան մեջ, որովհետև Տիրոջ անունն ամուր աշտարակ է:

Եթե հավատանք Հիսուս  անվանը, որ նշանակում է Փրկություն, կշտապենք` նրա մեջ փրկություն գտնելու ոչ միայն դժոխքից, այլև կյանքի բոլոր իրավիճակներից:

Միգուցե դու կարիք ունես փրկվելու աղքատությունից, հիվանդությունից կամ ընտանեկան հոգսերից: Մտածի՛ր, թե ինչ զորություն կա Հիսուս Քրիստոս անվան մեջ: Կանչի՛ր Տիրոջ անունը և հավատա՛, որ նրա մեջ ապաստան կգտնես քո բոլոր հոգսերից և դժբախտություններից:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: