Այսուհետև, եղբայրնե°ր, զորացեք Տերով և Նրա զորության կարողությունով: Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ:

Եփեսացիների 6. 10,11

Մենքª որպես քրիստոնյաներ, պետք է գիտակցենք, որ սատանան անընդհատ ինչ-որ հնարքներ է ծրագրում մեր դեմ, և երբեք զինադադար չի լինում: Նա սկզբից քրիստոնյաներից խլում է աղոթքը, Աստվածաշունչը, որից հետո մեր հավատքը նավակոծության է ենթարկվում: Հետևաբար, մենք իրավունք չունենք թուլանալու, հոգնելու և մեր հաղթանակի զենքերը վայր դնելու:

Այսօր շատ քրիստոնյաներ փորձում են պայքարել սատանայի հնարքների դեմ, սակայն պարտվում են, որովհետև հոգևոր զենքերի փոխարեն “զինված են” հեռուստացույցի վահանակով: Շատերն իրենց կյանքում Աստվածաշնչի ընթերցանության և աղոթքի բացակայությունն արդարացնում են իրենց զբաղվածությամբ կամ հոգնածությամբ՝ չհասկանալով, որ սատանան հենց դրան էլ ձգտում է:

Ինչպե՞ս կարող ենք հակառակվել սատանայի հնարքներին: Աստված ասում է. “… ոչ ուժով և ոչ զորությամբ, այլ Իմ Հոգով”: Մենք այս խոսքը հաճախ ենք դավանում, բայց երբ հերթը հասնում է գործելուն, այլ տեղից ենք օգնության սպասում:

Դավիթ թագավորն ասում էր. “…իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրն արարեց”: Եկեք մեր հույսը չդնենք մեր խելքի, իմաստության, ուժի կամ ծանոթությունների վրա, այլ հաղթենք Տիրոջ Հոգով:

Եկեք հագնենք Աստծո սպառազինությունը՝ ճշմարտության գոտին, արդարության զրահը, խաղաղության ավետարանի պատրաստության կոշիկները, հավատքի վահանը, փրկության սաղավարտը, Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է, և ամեն ժամանակ աղոթենք Հոգով:

Հայտնություն 12.11-ում գրված է. “Եվ նրանք հաղթեցին նրան Գառի արյունով և իրենց վկայության խոսքով. և չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ”:

Եկեք վկայենք, թե ինչ է արել Հիսուսը մեր կյանքում: Չէ՞ որ մենք Գառի արյունով ենք փրկված և ազատագրված սատանայի իշխանությունից: Մեր վկայության շնորհիվ ուրիշներն էլ կարող են ապաշխարել, Հիսուսին ընդունել և դառնալ եկեղեցու մի մասնիկը: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: