DAILY DEVOTION-am-1200-600

Ասորեստանի թագավորը, խախտելով հավատարմության ուխտը, մտել էր Հուդայի երկիր: Նա ուզում էր գրավել Հուդայի պարսպավոր քաղաքները, սակայն Տերը թույլ չտվեց, որ նա հաղթի:

Ցանկացած բնագավառում հավատարմության ուխտ կնքելուց հետո  “հարձակումներ” են սկսվում: Ես բազմաթիվ դեպքեր եմ լսել, թե ինչպես են մարդիկ տարիներ շարունակ հաշտ ու խաղաղ միասին ապրել՝ առանց օրինական ամուսնության, բայց հենց որոշել են իրենց հարաբերություններն օրինականացնել, միմյանց հետ հավատարմության ուխտ կնքել, խնդիրներն ու վիճաբանություններն սկսվել են:

Նույնն էլ հոգևոր կյանքում է. երբ որոշում ենք հավատարմությամբ ծառայել Տիրոջը, հարձակումներ են սկսվում, որպեսզի մեզ հեռացնեն ծառայությունից և եկեղեցուց:

Սիրելինե’ր, որքան էլ դժվար լինի, պահպանե’ք ձեր հավատարմությունը, ինչպես Դավիթն ու Հովնաթանը: Նրանք  շատ փորձություններ անցան, բայց մինչև վերջ հավատարիմ ընկերներ մնացին:

Եթե ուխտ եք արել, որ հավատարիմ կլինեք ձեր երկրին, ընտանիքին, ընկերներին,  գործին կամ ծառայությանը, պահպանե’ք ձեր ուխտը, և Տերը ցանկացած իրավիճակում ձեզ հաղթանակ կտա:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: