Այս խոսքը վերաբերում է Աբրահամին: Նա հույսը կորցրած մարդ էր: Մարդկային տեսանկյունից՝ ոչ մի հույս չկար, որ նա երեխա կունենար, որովհետև թե’ ինքը, թե’ իր կինը` Սառան, արդեն ծեր էին: Սակայն Աստծո Խոսքն ասում է, որ նա, առանց հույսի, հույսով հավատաց:

Ինչպե՞ս կարող է մարդը, առանց հույսի, հույսով հավատալ: Միգուցե սա  փիլիսոփայական մտքի նման է հնչում, սակայն, իրականում, խորը աստվածաբանություն է:

Մենք ունենք մարդկային հույս, որ երբեմն մարում է: Պողոս առաքյալն ասում է, որ այդ ժամանակ ծնվում է աստվածային հույսը:

Սիրելի’ս, եթե զգում ես, որ հույսդ մարում է, մի’ վախեցիր, որովհետև երբ մարդկային հույսը մահանում է, ծնվում է աստվածային հույսը, որը, Աստծո Խոսքի համաձայն, երբեք ամոթով չի թողնի:

Եկեք թույլ տանք, որ մեր մեջ վերականգնվի աստվածային հույսը, որը մեր կյանքում անպայման պտուղ կբերի: Ինչպես Աբրահամը, առանց հույսի, հույսով հավատաց, այնպես էլ դուք, կորցնելով ձեր հույսը, շարունակեք հույսով հավատալ:

Թող Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: