Առաջին տաճարը ոսկուց էր շինված, շքեղ ու գեղեցիկ էր: Երբ աշակերտները մոտեցան Հիսուսին և հիացած ասացին. “Վարդապե՛տ, տես ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ…”, Հիսուսը պատասխանեց. “…քար քարի վրա չի թողվի, որ չքանդվի” (Մարկ. 13.2):

Այդպես էլ եղավ: Հռոմեական կայսրությունը տաճարն ամբողջությամբ քանդեց: Ոսկին հալեցրին ու տարան, իսկ քարերը փլատակների վերածվեցին: Սակայն  Աստծո Խոսքն ասում է, որ վերջին տան փառքը մեծ պիտի լինի առաջինից, և Տերն այնտեղ խաղաղություն պիտի տա:

Մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոսը եկավ և ամեն մեկիս սրտում կառուցեց Իր տաճարը: Գրված է, որ մեր մարմիններն Աստծո տաճար դարձան: Եվ ինչպես առաջին տաճարն էր կառուցված ոսկուց, այնպես էլ մենք ոսկե անոթներ պետք է դառնանք Տիրոջ ձեռքերի մեջ:

Սիրելի՛ս, մի վախեցի՛ր հռչակելուց, որ դու Տիրոջ տաճարն ես, և Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ: Եթե դու փառավորես Տիրոջ անունը, Նա էլ կփառավորի քեզ. Տիրոջ փառքը կիջնի քեզ վրա, և դու կլցվես Նրա խաղաղությամբ:

Ապրի՛ր Տիրոջ խաղաղության մեջ: Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: