Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր, և այս երեքից ամենամեծը սերն է:

Ա Կորնթացիներին 13.13push h=”15″]

Շատերը Կորնթացիներին ուղղված առաջին թղթի 13-րդ գլուխն անվանում են սիրո գլուխ: Կարելի է ասել՝ այստեղ գրված է սիրո բանաձևը: Կարդալով այս գլուխը՝ սովորում ես սիրել:push h=”15″]

Գրված է. “Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր, և այս երեքից ամենամեծը սերն է”: Բոլոր մարդիկ այս կյանքում երջանկություն են փնտրում: Կարծում եմ` երջանկության գաղտնիքը հենց հույսով, հավատքով և սիրով լցվելն է:push h=”15″]

Սերը՝ որոշում է: Շատերն իրենց կանանց դավաճանում են: Երբ հարցնում ես, թե ինչն է պատճառը, պատասխանում են. “Ես այլևս կնոջս չեմ սիրում”: Ոմանք էլ ասում են. “Աղոթե՛ք ինձ համար, որ կարողանամ կնոջս սիրել”: Սակայն դա հնարավոր չէ:push h=”15″]

Յուրաքանչյուր մարդու տրված է որոշում կայացնելու ընդունակություն. մենք ենք որոշում` սիրել, թե չսիրել: Այսօրվա մեր որոշումը վաղվա մեր ճակատագիրն է: Որոշո՛ւմ կայացրու և կսկսես սիրել: Պարզապես, մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել և քայլ անել:push h=”15″]

Սերը՝ զոհաբերություն է: Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ Իր միածին Որդուն զոհեց մեզ համար: Եթե մարդը հանուն սիրո չի կարողանում զոհաբերել իր անձը, ես-ը, ոչ մի բանի չի հասնի: push h=”15″]

Սիրելինե՛ր, ունեցե՛ք հույս, հավատք և սեր, ու հիշե՛ք, որ այս երեքից ամենամեծը սերն է: Եթե սիրենք մեր ընտանիքը, եկեղեցին, երկիրը, երջանիկ կլինենք: Խնդիրն այն է, որ շատերը միայն իրենց են սիրում, այդ պատճառով էլ դժբախտ են: push h=”15″]
Մնացե՛ք սիրո մեջ:push h=”15″]

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:push h=”15″]

***push h=”15″]
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: