Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար:

Տիտոս 2.11

Այսօր բոլորը չէ, որ բացահայտել են Աստծո շնորհքի գաղտնիքը: Եթե քրիստոնյաները գիտակցեն, թե ինչ է շնորհքը, եկեղեցին աննկարագրելի հաջողությունների կհասնի:

Ի՞նչ է շնորհքը:

Շնորհքը մեզ բարձրացնում է` տալով այն ամենը, ինչ ինքներս չենք կարող ձեռք բերել: Եթե ինքդ ես հաջողության հասնում, պարտական ես քո ջանքերին և ունակություններին, բայց եթե հաջողության ես հասնում անկախ քո ջանքերից, ունակություններից ու կարողություններից, պարտական ես Աստծո շնորհքին: Ունակություններով կարելի է հասնել մեծ հաջողությունների, իսկ Աստծո շնորհքով` գերբնական արդյունքների:

Սիրելինե°ր, Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդու համար: Մենք չենք կարող փրկության հասնել մեր ուժերով: Փրկություն ասելով` նկատի չունեմ միայն հավիտենական կյանքը: Կան բազմաթիվ բնագավառներ՝ առողջական, ֆինանսական և այլն, որտեղ երբեմն մեր ուժերով ոչինչ չենք կարող անել. մենք աստվածային շնորհքի կարիքն ունենք: Երբ սա հասկանում ենք, Տիրոջ շնորհքն սկսում է գործել:

Մնացե°ք Տիրոջ շնորհքի մեջ, որ հասնեք բարձունքների և կատարեք այն գործերը, որոնք անհասանելի են ձեզ համար: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: