Այսօր կխոսենք երկրպագության մասին: Գրված է. “Աստված հոգի է, և Նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն”:

Ոմանք երկրպագում են ճշմարտությունով, բայց ոչ հոգով: Նրանք իսկապես երգում են Տիրոջը, բայց հոգով Տիրոջ հետ չեն, այլ` իրենց առօրյա գործերի կամ խնդիրների: Ոմանք էլ փորձում են հոգով երկրպագել, բայց նրանց կյանքը հեռու է Աստծո Խոսքի նույնիսկ ամենապարզ ճշմարտություններից. նրանք չեն ընդունում, որ պետք է ապրել հավատքով, խոնարհ լինել, չտրտնջալ և այլն:

Սիրելինե’ր, մենք պետք է թույլ տանք, որ Աստծո ճշմարտությունը բնակվի մեր մեջ, և պետք է այնպես երկրպագենք, որ մեր հոգին միանա Սուրբ Հոգուն: Այդ ժամանակ Տերը կընդունի մեր երկրպագությունը, և մենք կստանանք մեր աղոթքների պատասխանները:

Դարձե՛ք հոգով և ճշմարտությամբ երկրպագողներ:


Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: