Եվ նա, ով Իմ այս խոսքերը լսում է և դրանք չի կատարում, նման է մի անխելք մարդու, ով իր տունը ավազի վրա շինեց: Եվ անձրև եկավ ու գետեր վարարեցին, քամիները փչեցին ու այդ տանը հարվածեցին, և այն կործանվեց, և մեծ էր նրա կործանումը:

Հիսուս Քրիստոսն այս առակում խոսում է իմաստուն և հիմար մարդկանց մասին: Երկուսին էլ տուն կառուցելու հնարավորություն էր տրվել: Հիմարը հեշտ ճանապարհ ընտրեց, և իր տունը կառուցեց ավազի վրա, իսկ իմաստունը որոշեց գնալ դժվար ճանապարհով և իր տունը կառուցեց ժայռի վրա: Պատկերացրեք, թե ինչ դժվարությամբ էր նա շինանյութը բարձրացնում ժայռի վրա և աշխատում: Հետո անձրև եկավ, գետերը վարարեցին, փոթորիկ սկսվեց: Ժայռի վրա կառուցված տունը կանգուն մնաց, իսկ ավազի վրա կառուցվածը` քանդվեց:

Սիրելինե°ր, ժայռը Հիսուս Քրիստոսն է, իսկ ավազը` այս աշխարհը: Եթե քո կյանքը կառուցում ես այս աշխարհի սկզբունքների վրա, հիմար որոշում ես կայացնում, որովհետև ինչ-որ կառուցել ես, վաղ թե ուշ կփլվի:

Մենք պետք է իմաստուն լինենք, և մեր կյանքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, այսինքն` ապրենք Նրա Խոսքով: Այդ ժամանակ ոչ մի չարիք, նեղություն կամ դժվարություն չի կարող մեզ կործանել:

Եկեք Խոսքը ոչ միայն լսող լինենք, այլև կատարող:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: