Եթե չգիտես, թե որն է բարին և չես անում, միգուցե դա մեղք չէ: Բայց եթե գիտես և չես անում, մեղք է: Մեր խիղճը, դաստիարակությունը մեզ միշտ հուշում են, թե ինչ բարի գործեր անենք: Սակայն շատ անգամ մենք չենք ցանկանում անել:

Կան երևացող մեղքեր` գողություն, մարդասպանություն, շնություն, թմրամոլություն և այլն: Մարդիկ գիտակցում են, որ դրանք մեղքեր են և դրանց համար ապաշխարում են:  Բայց կան նաև չերևացող մեղքեր, որոնց համար նույնպես պետք է ապաշխարել: Օրինակ` փողոցում տեսնում ես մի ծեր կնոջ կամ տղամարդու, ով հազիվ քարշ է տալիս ծանր պայուսակը: Դու գիտակցում ես, որ պետք է օգնել նրան, բայց չես օգնում: Միգուցե ամաչում ես մոտենալուց կամ շտապում ես կամ էլ պարզապես չես ուզում օգնել: Դա մեղք է, որի համար պետք է ապաշխարել:

Սիրելինե’ր, եկեք ապաշխարենք այն բոլոր մեղքերի համար, որ գիտակցաբար թե անգիտակցաբար գործել ենք, այն բանի համար, որ բարին իմանալով` չենք արել մեր հարազատների, բարեկամների, շրջապատի մարդկանց համար:

Մի’ ապրեք մեղքի մեջ: Օգնե’ք մարդկանց և կտեսնեք Տիրոջ հատուցումը, փառքը, պարգևները: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: