Ո՞վ է կատարյալը: Նախ և առաջ՝ կատարյալը Հիսուս Քրիստոսն է: Մարդիկ նույնպես կարող են կատարյալ լինել, երբ հավատում են Աստծուն, մեղքի ճանապարհով չեն քայլում և իրենց շուրթերով չեն մեղանչում: Հնարավոր չէ կատարյալ լինել առանց Քրիստոսի արյան, որովհետև մենք Նրա արյունով ենք սրբվում:

Աստվածաշունչն ասում է, որ արյունահեղ մարդիկ կատեն կատարյալին: Աշխարհում, իսկապես, շատ ատելություն կա Աստծո և Նրա ժողովրդի՝ հավատացյալների հանդեպ: Ատելությունը ցուցանիշ է, որ մարդու ձեռքերն արյունոտ են: Անպայման չէ, որ նա մարդ սպանած լինեն: Ինչ-որ մեկին վիրավորելը, հայհոյելը, ծեծելը հավասարազոր է մարդասպանության: 

Շատերը չեն էլ գիտակցում, որ հալածելով Աստծո ժողովրդին՝ հալածում են Աստծուն, որովհետև Նա է եկեղեցու գլուխը:

Պողոս առաքյալը, մինչև Հիսուսին հանդիպելը, հալածում էր Աստծո ժողովրդին: Օրերից մի օր Հիսուսը հայտնվեց նրան և ասաց. “Սավուղ, Սավուղ, ինչո±ւ ես Ինձ հալածում”: Պողոսը հալածում էր ոչ թե Հիսուսին, այլ հավատացյալներին, բայց Տերն ասում է “…ինչո՞ւ ես Ինձ հալածում”: 

Եկեք ուղղենք մեր ճանապարհները, որ ոչ թե ատենք կատարյալին, այլ սիրենք և որոնենք Նրան: Այդ ժամանակ կգտնենք մեր հարցերի պատասխանները: Մարդը, որքան էլ արյունահեղ լինի, ապաշխարելուց հետո սկսում է սիրել Աստծո ժողովրդին:

Աստված օրհնի ձեզ: Եղեք ուղիղ և որոնեք կատարյալին: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: