Ի՞նչ է նշանակում “լույսից հանդիմանված լինել”: Երբ տան լույսը վառում ես, երևում են բոլոր կեղտոտ անկյունները, և կարող ես մաքրել: Այդպես էլ, երբ Տիրոջ լույսը ծագում է մեզ վրա, երևում են մեր բոլոր մեղքերը, պղծությունները, և մենք, լույսից  հանդիմանվելով, ապաշխարում ու նոր կյանք ենք սկսում: Մեր կյանքում արթնություն է սկսվում:

Աստվածաշունչն ասում է. “…վեր կաց, ով քնած, և վեր կանգնիր մեռելներից, և Քրիստոսը կլուսավորի քեզ”: Քանի դեռ մեռած գործերի մեջ ենք, մեր կյանքը չի  լուսավորվի: 

Քրիստոսն ուզում է մեզ հարություն տալ մեռելներից: Դրա համար պետք է թույլ տանք, որ Նրա լույսը մեզ հանդիմանի և ցույց տա, թե ինչ կա մեր ներսում: Այդ ժամանակ ճշմարիտ ապաշխարություն կունենանք և նոր կյանք կսկսենք՝ առանց մեղքի ու պղծության: Ամենակարևորը՝ կփրկվենք դժոխքից և երկնային քաղաքացիներ կդառնանք:

Սիրելինե՛ր, եկեք ընդունենք այս խոսքը, ապաշխարենք մեռած գործերից և լուսավորվենք Քրիստոսի լույսով: 

Թո՛ղ Աստված օրհնի ձեզ: Մնացե՛ք լույսի մեջ ոչ միայն այսօր, այլև ձեր ամբողջ կյանքում: Այդ ժամանակ շատ պտուղ կբերեք այս աշխարհում: Ամե՛ն: 

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: