Աստծո Խոսքը նման է սերմի, որ ընկնելով մեր սրտի մեջ՝ պտուղ է տալիս: Մենք ունենում ենք հաղթանակներ, տեսնում բժշկություններ և հրաշքներ: Հավատքը նույնպես գալիս է Աստծո Խոսքից:

Մենք պետք է ապրենք և գործենք Խոսքով: Սակայն, ինչպես գրված է, աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունը և ուրիշ բաների ցանկությունները Խոսքը խեղդում են, և անպտուղ է լինում:

Սիրելինե՛ր, թույլ մի՛ տվեք, որ ձեր սրտում խեղդվի այն խոսքը, որ ստացել եք Աստծուց: Այսօրվա կյանքն այնպիսին է, որ աշխարհի հոգսերը ճնշում են մարդկանց, և շատերը մտածում են միայն հարստանալու մասին, բայց, վերջին հաշվով, ոչ մի բանի էլ չեն հասնում:

Հիսուսն ասաց. “Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ” (Մատթ. 6.33): Եթե սկզբից փնտրեք Աստծո արքայությունը, Տերը կհոգա ամեն ինչի մասին:

Թող Աստծո Խոսքը թագավորի ձեր կյանքում և վեր լինի բոլոր հոգսերից, հարստությունից և ցանկություններից: Այդ ժամանակ կտեսնեք Տիրոջ փառքը: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: