Աստված, իրականում, մխիթարում է մեզ: Պողոս առաքյալը շեշտում է, որ Նա խոնարհներին մխիթարող Աստված է: Նա բարձրացնում է խոնարհներին և շնորհք տալիս:

Չկա մի մարդ, որ Տիրոջ մխիթարության կարիքը չունենա: Անպայման չէ սգավոր լինել՝ մխիթարության կարիք ունենալու համար: Տերը յուրաքանչյուր իրավիճակում յուրաքանչյուր մարդու համար մխիթարություն ունի: 

Սակայն Տիրոջ մխիթարությունը ստանալու համար պետք է խոնարհ լինել: Ես նկատի ունեմ ներսի խոնարհությունը, երբ մարդկանց հանդեպ լցված ես ոչ թե չարությամբ և հակառակությամբ, այլ սիրով:

Սիրելի’ քույր և եղբայր, ես ձեզ կոչ եմ անում՝ խոնարհ լինելու: Այդ ժամանակ Տերը կմխիթարի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: