Ամբոխին գոհացնելու համար Պիղատոսը Բարաբբային արձակեց, իսկ Հիսուսին ծեծեց և նրանց ձեռքը հանձնեց, որ խաչվի: Ցավոք սրտի, կարդալով այս խոսքերը՝ հասկանում ես, որ այսօր նույնն է տեղի ունենում: Կան մարդիկ, որոնց նպատակն է ամբոխին գոհացնելը, և դրա համար նրանք պատրաստ են արդարության դեմ գնալու, արդարին հալածելու և խաչելու:

Ամբոխի ձայնը միշտ հակառակվել և հակառակվում է Քրիստոսին: Մի±թե ամբոխը չէր, որ գոռում էր` խաչի՛ր Նրան:

Սիրելինե՛ր, ամեն մեկիս կյանքում կլինեն պահեր, երբ ամբոխը մեզնից կպահանջի հակառակվել Աստծուն: Ի՞նչ ընտրություն կկատարենք՝ կգոհացնենք ամբոխի՞ն, թե՞ Տիրոջը: Եթե լսենք ամբոխի ձայնը, մենք էլ Պիղատոսի նման մեր սրտում կխաչենք Քրիստոսին:

Մի՛ գնացեք ամբոխի ետևից, նորից ու նորից մի՛ խաչեք Քրիստոսին, ապրե՛ք որպես անհատներ:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: