Օրեր առաջ Լիբանանի «Կյանքի Խոսք» եկեղեցու կյանքում տեղի ունեցավ չափազանց կարևոր իրադարձություն. պաշտոնապես բացվեց Աստվածաշնչյան դպրոցը, որտեղ արդեն իսկ սովորում է շուրջ 50 ուսանող: Առաջին դասերը «Հավատք» թեմայով անցկացրեց Երևանի եկեղեցու ավագ հովվի օգնական, հովիվ Բագրատ Բեկչյանը, ում խոսքերով՝ մթնոլորտը հրաշալի էր, ուսանողները պատրաստակամ՝ լցվելու Աստծո գիտությամբ: Սկիզբը տրված է, և ամեն ինչ հուշում է, որ այս դպրոցը մեծ գործ է կատարելու ժամանակի ընթացքում:

Թեև Բեյրութի եկեղեցու 4 տարին դեռ չի լրացել, սակայն զգալի հաջողության և արդյունքի է հասել: Ինչպես հովիվ Բագրատը նշեց, այստեղ ներկա է հավատքի հոգին, անդամներն ունեն բաց սրտեր, երիտասարդները նախանձավորությամբ ծառայում են Աստծուն:

IMG-20160913-WA0010Այս ամենում անգնահատելի է Սևակ և Նարինե Բարսեղյանների դերը, ովքեր սկզբում որպես միսիոներներ, ապա որպես հովիվներ՝ հիասքանչ աշխատանք են կատարել, որպեսզի եկեղեցին հիմնվի, աճի և զորանա: Նրանց իրականացրած ծառայության պտուղներն այսօր փառավորում են Աստծուն:

Նորաստեղծ Աստվածաշնչյան դպրոցն ունի լուրջ հոգևոր կրթական նշանակություն: Հիսուս Ինքը կարևորեց ոչ միայն մարդկանց փրկությունը, այլև նրանց աշակերտ դարձնելը: Ովսե 4:6-ում ասվում է. «Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չլինելու պատճառով»: Իսկ Պողոս առաքյալն ընդգծում է՝ Աստծո կամքն է, որ բոլորը փրկվեն և գան ճշմարտության գիտությանը:

Այնպես որ, Լիբանանի եկեղեցու մեր սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ի սրտե շնորհավորում ենք ձեզ այս լուրջ ձեռքբերման և հաղթանակի առթիվ: Սիրում ենք ձեզ և օրհնելով օրհնում, որ է՛լ ավելի առաջանաք Տիրոջ գործում, և Ավետարանի լույսը ձեր միջոցով տարածվի շրջակա ազգերի մեջ:

IMG-20160913-WA0009

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: