«Ես ցանկանում եմ, որպեսզի Ամերիկան իմանա, Կանադան իմանա, Եվրոպան և Արևելքը տեսնեն, որ սա կատարվում է Հայաստանում, Երևանում: Հիսուս Քրիստոսը կենդանի է Հայաստանում»,- Երևանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու բեմից հենց այս խոսքերն ասաց Աստծո հզոր օծյալ, աշխարահռչակ քարոզիչ Բեննի Հինը:

Սեպտեմբերի 14-ի և 15-ի համաժողովներին ներկա էին տարբեր եկեղեցիների հովիվներ, վերապատվելիներ, արտերկրից ժամանած հյուրեր և եկեղեցու բազում անդամներ:

Հավաքույթների ընթացքում հովիվ Բեննի Հինը ներկաների հետ կիսվեց Աստծո խոսքից՝ աղոթքի, Սուրբ Երրորդության և փրկության մասին, դրանք անվանելով մարդկության  պատմության ամենամեծ հրաշքը: Այս երկու օրվա ընթացքում եղան բազում բժշկության և ազատագրման վկայություններ:

Հավելենք նաև, որ ունենալով հայկական արմատներ (նրա մայրն ազգությամբ հայ է)՝ հովիվ Բեննին և քույրը`Ռոզան, ով նույնպես Երևանում էր, շատ ոգեշնչված էին:

Իսկ այն, ինչ տեղի էր ունենում համաժողովում, ներկայացված է նկարներում: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: