Աստծո Խոսքը չի ստում. մենք կարող ենք կատարյալ լինել և ոչ մի բանի պակասություն չունենալ:

Ինչպես կարելի է հասնել կատարելության: Հակոբոսն ասում է. “Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրներ, երբ կերպ կերպ փորձանքների մեջ ընկնեք…”: Նա խոսում է հոգևոր փորձությունների մասին, որոնք մեր մեջ համբերություն են ձևավորում: Գրված է. “Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք “:

Նախևառաջ` հիշենք, որ Աստված մեր ուժերից վեր փորձություններ չի տալիս, այլ՝  այնքան, որքան կարող ենք տանել: Փորձությունները մեր համբերությունը կատարյալ են դարձնում: 

Հաճախ մենք շատ անհամբեր ենք. ուզում ենք մեկ ամսում լեզու սովորել, երկու րոպեում կերակուր պատրաստել: Շատերը նույնիսկ իրենց ընտանեկան  կյանքում համբերություն և հանդուրժողականության չունեն, չեն ուզում ժամանակ տրամադրել և լսել իրենց կողքի մարդուն: 

Աստված կամենում է մեր մեջ համբերություն ձևավորել: Համբերությունն Աստծո պարգևներից  է, որի կարիքն ունի այս աշխարհը: Վերջին ժամանակներում այդպիսի մարդկանց կարիքը շատ է զգացվելու:

Ուրեմն, երբ կերպ-կրեպ փորձանքների մեջ ենք ընկնում, ոչ թե տխրենք, այլ ուրախանանք՝ իմանալով, որ դրանք մեզ դաստիարակում են, որպեսզի կատարյալ լինենք և ոչ մի բանի պակասություն չունենանք:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: