Բոլորովին ուրախություն համարեք, եղբայրներս, երբ կերպ-կերպ փորձանքների մեջ ընկնեք: Գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում: Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա, որ կատարյալ և ամբողջ լինեք, և ոչ մի բանի պակասություն չունենաք:

Հակոբոս 1.2-4

Աստծո Խոսքը մեզ հորդորում է, որ ուրախություն համարենք, երբ փորձության մեջ ենք ընկնում:

Փորձությունները տարբեր տեսակի են լինում: Երբեմն մարդիկ փորձության մեջ են ընկնում իրենց պիղծ մտքերի և ցանկությունների պատճառով, իսկ հետո սկսում են պայքարել, որ այդ փորձությունից դուրս գան: Բայց կան փորձություններ, որոնք Աստծուց են. դրանք մեզ ուժ, կարողություն և համբերություն են տալիս:

Յուրաքանչյուր այդպիսի փորձությունից հետո մենք՝ որպես հոգևոր անձնավորություն, մի աստիճան բարձրանում և ճանաչում ենք գտնում:

Հիշե°ք Հոբին: Նա մեծահարուստ էր, հարգանք և պատիվ էր վայելում իր շրջապատում, բայց փորձությունից հետո ավելի հզոր և կատարյալ անձնավորություն դարձավ:

Այսպիսով, Տիրոջից եկած փորձությունները համբերություն են ծնում, որպեսզի մենք, ինչպես Խոսքն է ասում, լիարժեք և կատարյալ լինենք: Միգուցե փորձության ժամին տխրենք, բայց գիտենք, որ դա մեզ կօգնիª բարձրանալու հոգևոր կյանքում:

Աստված օրհնի ձեզ: Քայլե°ք դեպի բարձունքները: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: