Աստված է ստեղծել մարդուն, և Նա լավ գիտի, թե մարդն ինչ կարիքներ ունի:  Աստվածաշնչում բազմիցս շեշտադրվում է կերակուրի ճիշտ ընտրության կարևորությունը: Այսօր ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր առողջությունը շատ դեպքերում կախված է ճիշտ ապրելակերպից և սնունդից: Ճիշտ սնունդը նույնիսկ նպաստում է տարբեր հիվանդությունների բուժմանը:

Առողջության պահպանման այլ ճանապարհներ էլ կան: Սովորաբար, տարիքի հետ հիվանդություններն ու ոսկրացավերն ավելանում են: Բայց Աստվածաշունչը խոսում է առողջ մարմնի և պարարտ ոսկորների մասին:

Գրված է. “Դու քո աչքի առջև իմաստուն մի՛ եղիր”, այսինքն՝ մի՛ կարծիր, թե ամեն բան գիտես, այլ ամեն հարցում վստահի՛ր Տիրոջը և պատրաստ եղի՛ր ոչ միայն ուրիշներին սովորեցնելու, այլև ինքդ սովորելու: Այնուհետև ասվում է. “Վախեցի՛ր Տիրոջից և հեռացի՛ր չարից: Սա առողջություն կլինի քո մարմնի համար և պարարտություն քո ոսկորներին”:

Սիրելի՛ս, միգուցե քո գործերը չար են, և դու գիտես, որ դա Տիրոջը հաճելի չէ: Այսօր ես քեզ կոչ եմ անում, որ հեռանաս չարից և քայլես Տիրոջ ճանապարհով: Եթե հրաժարվես հպարտությունից, աստվածավախություն ունենաս և հեռանաս չարից, դա քո մարմնին առողջություն և ոսկրերին պարարտություն կբերի:

Թող Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: