Մի երիտասարդ, ով Տիրոջը ճանաչելու և մարդկանց փրկությանը ծառայելու ձգտում ուներ, ինձ հարցրեց. “Ի±նչ անեմ, որ փարիսեցիներին չնմանվեմ և   Աստծուց չհեռանամ”: Ես նրան խորհուրդ տվեցի մշտապես հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ: Միայն այդ դեպքում կարող ես ապրել ճշմարիտ քրիստոնեական կյանքով և հավատարիմ մնալ Աստծուն:

Ինչպե՞ս կարող ենք իմանալ` հաղորդություն ունե՞նք Աստծո հետ, թե՞ ոչ: Սուրբ գիրքն ասում է, որ եթե խավարի մեջ ման գանք և ասենք, թե հաղորդություն ունենք Նրա հետ, սուտ ենք ասում, բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես Նա է լույսի մեջ, ուրեմն հաղորդություն ունենք Նրա հետ: Քննե՛ք ձեր կյանքը. եթե ձեր կյանքում խավար կա և Սուրբ Հոգու ներկայությունը չեք զգում, ուրեմն հեռացել եք լույսից, որովհետև խավարը լույսի հետ գործ չունի:

Սիրելինե՛ր, ձգտե՛ք քայլել լույսի մեջ և հաղորդություն ունենալ Տիրոջ հետ: Այդ ժամանակ Նրա արյունը ձեզ կսրբի ամեն մեղքից, և խավարը կհեռանա ձեր կյանքից:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: