Այս ուղերձը վերաբերում է եկեղեցուն: “Կանանց գեղեցկագույնը” հարս-եկեղեցին է, որ կանչված է` Տիրոջ փառքը տարածելու աշխարհում և սպասելու իր Փեսային:

Գրված է. “…դո’ւրս եկ հոտի ետևից և արածեցրո’ւ ուլերիդ հովիվների վրանների մոտ”: Այսօր շատերը հոգևոր կերակուր են ստանում ոչ թե հովվական ուղերձներից, այլ հեռուստացույցից, ռադիոյից, գրականությունից և այլ աղբյուրներից:

Աստվածաշնչում գրված է ծառայության հինգ պարգևների մասին, որոնք Տիրոջ Հոգով պետք է առաջնորդեն եկեղեցին, և այդ պարգևներից մեկն է հովիվը: Երբ մարդիկ հովվական ծառայությունն այնքան էլ չեն կարևորում՝ մտածելով, թե կարող են իրենք իրենց առաջնորդել, շատ անգամ սխալ ճանապարհներով են գնում և սխալ իրավիճակների մեջ հայտնվում:

Սիրելինե’ր, կարդալով այսօրվա խոսքը, որոշում կայացրե՛ք և հաստատվե’ք եկեղեցում՝ ձեր հովվի կողքին, որպեսզի ճիշտ ճանապարհով գնաք և ճիշտ տեղում հայտնվեք:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: