Եթե  Աստծո պատվիրանները պահենք, Նրա սիրո մեջ կմնանք: Այդ ժամանակ ինչ էլ խնդրենք Աստծուց, կստանանք, և մեր ուրախությունը կատարյալ կլինի:

Քրիստոսն այնպես ապրեց աշխարհում, որ մնաց Հոր սիրո մեջ, այլ խոսքերով ասած` Նրա սրտի մեջ: Նա կատարեց Հոր կամքը:

Այսօր աշխարհում այնքան ատելություն կա: Կյանքը բազմաթիվ խնդիրներ է բերում մեր առջև, որպեսզի մեզ հեռացնի այդ սիրուց և կենտրոնացնի մեր առօրյայի, զգացմունքների վրա: Սակայն Աստծո Խոսքն ասում է, որ մեր ուրախությունը կարող է կատարյալ լինել, եթե մենք մնանք Քրիստոսի սիրո մեջ, իսկ Քրիստոսը` մեր մեջ:

Եկեք պահենք Աստծո պատվիրանները, մի կողմ թողնենք ատելությունը  և ապրենք Քրիստոսի սիրո մեջ: Այդ ժամանակ Աստծո արքայության համար մեծ գործեր կարող ենք անել: Հիշե’ք՝ մենք փրկվել ենք, որպեսզի դառնանք Քրիստոսի նման:

Թող Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: