Ես ուրախ եղա, երբ ասացին ինձ, թե Տիրոջ տունը գնանք:

Սաղմոս 122.1

Յուրաքանչյուր մարդ մեծ ուրախություն և ցնծություն պետք է վերապրի, երբ իրեն ասում են. “Տիրոջ տունը գնանք”:

Օրերից մի օր ես զգացի, որ եկեղեցի գնալը պարտականություն է դարձել ինձ համար. ես չեմ ուրախանում Տիրոջ տուն գնալիս, պարզապես, որպես հովիվ, իմ ծառայությունն եմ կատարում: Սկսեցի աղոթել և փնտրել Աստծո երեսը: Երբ հանդիպեցի Նրան, սիրտս կրկին լցվեց ուրախությամբ: Ես ցնծում էի այն մտքից, որ եկեղեցի եմ գնալու:

Սիրելինե՛ր, եթե Տիրոջ տուն գնալը ձեզ համար պարտականություն է, ոչ թե ուրախություն, ուրեմն դուք էլ Տիրոջը հանդիպելու կարիք ունեք: Փնտրե՛ք Նրա երեսը, և հանդիպումից հետո ձեր սիրտը կլցվի ուրախությամբ: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: