Եվ արուի հետ` կնկան հետ պառկելու պես չպառկես. պղծություն է այդ:

Ղևտացիս 18.22

Այսօր աշխարհում տարածված մեղքերից է համասեռամոլությունը: Ես հաճախ եմ լինում տարբեր երկրներում և տեսնում եմ, որ նույնիսկ քրիստոնյաների մեջ համասեռամոլներ կան, ովքեր չեն ընդունում, որ իրենք մեղավոր են: Նրանք ասում են. “Որտե՞ղ է գրված, որ համասեռամոլությունը մեղք է”: Նրանց կարծիքով՝ կարևոր չէ, թե ում հետ կյանքդ կկապես. կարևորը միմյանց սիրելն է, որովհետև սերն Աստծուց է:

Այո՛, սերն Աստծուց է, բայց ոչ այդ սերը: Միևնույն սեռի անձանց միջև սեռական կապը չի կարող Աստծուց լինել: Աստվածաշնչում բազմաթիվ խոսքեր կան, որոնք վկայում են, որ համասեռամոլությունը մեղք է: Հռոմեացիներին ուղղված թղթի 1-ին գլխում պարզ ասվում է, որ համասեռամոլությունը պղծություն է:

Ժամանակն է, որ ամեն ինչ իր անունով կոչենք: Ոմանք ասում են, թե համասեռամոլությունը հիվանդություն է, բայց, իրականում, դա մեղք է, դիվահարություն:

Եթե դու այդ մեղքի մեջ ես, Տիրոջ առջև մեղավոր ես. նշանակություն չունի, թե որքան ես աղոթում կամ եկեղեցի գնում: Հիշի՛ր, թե Աստված ինչպես կործանեց Սոդոմն ու Գոմորը, և կհասկանաս, որ ամեն ինչ շատ լուրջ է: Մեղավոր կամ պիղծ մարդը երկնքի արքայություն չի մտնի:

Աստծո Խոսքն ասում է. “Եվ արուի հետ` կնկան հետ պառկելու պես չպառկես. պղծություն է այդ”:

Սիրելի° քույր և եղբայր, միգուցե դու հանդիպես այնպիսի մարդկանց, որոնք այս ճշմարտության կարիքն ունեն: Ցո՛ւյց տուր նրանց այս խոսքը, օգնիր նրանց՝ ճանաչելու ճշմարտությունը և ազատագրվելու: Թո՛ղ Աստված քեզ զորացնի և հաջողություն տա: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: