Սա հրաշալի խոսք է, որը ցույց է տալիս Աստծո բնավորությունը: Ի՞նչ է անում Աստված այն մարդու համար, ում բարեհաճում  է: Գրված է, որ երբ Աստված կործանում էր քաղաքները, փրկեց Ղովտին: Ինչո՞ւ: Աբրահամի՛ պատճառով: 

Իհարկե, Ղովտը հետագայում հեռացավ  Աբրահամից և գնաց ուրիշ ուղղությամբ` երևի մտածելով, թե ինքն արդեն շատ կարևոր անձնավորություն է դարձել: Սակայն Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ նրա բոլոր օրհնություններն Աբրահամի շնորհիվ էին, որովհետև Աստված Աբրահամի հետ էր:

Սիրելինե’ր, եկեք խորհենք այս խոսքի շուրջ և որոշում կայացնենք՝ նմանվելու Աբրահամին: Նա հավատքի մարդ էր, լսում էր Աստծուն և ապրում Նրա կամքի համաձայն: Եվ Աստված նրա հնազանդության պատճառով մեծ գործեր էր անում:

Եկեք իրականում դառնանք այնպիսի մարդիկ, որ մեր շնորհիվ չարիքն ու կործանումը չմոտենան մեր հարազատներին ու բարեկամներին: Աստվածաշնչում գրված է. “Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո մարդը կապրեցնես, կամ՝ ի՞նչ գիտես, մա՛րդ, գուցե քո կինը կապրեցնես”: Նշանակում է՝ քո հավատքի միջոցով կարող է փրկվել քո հարազատը: 

Ինչպես Աբրահամի միջոցով փրկության դուռ բացվեց Ղովտի համար, այնպես էլ մեր հավատքի և հավատարմության միջոցով դուռ կբացվի մեր հարազատների ու բարեկամների փրկության համար: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: