Եվ երկրի օգուտը ամեն բանում այն է, որ թագավորը երկրին նվիրված է:

Ժողովող 5.9

Աստվածաշնչում հստակ գրված է, որ երկրի օգուտն ամեն բանում այն է, որ թագավորը երկրին նվիրված է:

Մենք՝ որպես հավատացյալներ, պետք է աղոթենք, որ իշխանության գլուխ կանգնած մարդիկ երկրին նվիրված լինեն:

Այս խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր իշխանություն ունեցողներին, Աստծո զավակներին: Աստվածաշնչում գրված է, որ մենք սուրբ ժողովուրդ ենք, թագավորական քահանայություն: Որպես թագավորներ` մենք կարող ենք հրամայել և հոգևոր մթնոլորտում փոփոխություններ բերել, իսկ որպես քահանաներ` կարող ենք մեր երկրում սրբություն տարածել:

Այսպիսով, Աստծո կամքն է, որ Իր զավակները նվիրված լինեն ոչ միայն Իրեն, Իր Խոսքին և եկեղեցուն, այլև իրենց ժողովրդին և երկրին: Հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուր մարդ իր երկրին նվիրված լինի, անպայման իր երկրին օգուտ կբերի:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: