Աստված Իր Հոգին դրել է մեր մեջ: Մենք մկրտված ենք Սուրբ Հոգով և աղոթում ենք այլևայլ լեզուներով: Փառք Աստծուն այդ պարգևի համար. Աստվածաշունչն  ասում է, որ մենք չգիտենք, թե մեզ ինչ է պետք, բայց Սուրբ Հոգին անբարբառ հառաչանքներով բարեխոսում է ամեն մեկիս համար:

Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզ հիշեցնի Աստծո  օրենքը: Նա մեզ օգնում է,  որպեսզի ապրենք Աստծո պատվիրանների համաձայն ու պահենք Նրա դատաստանները:

Սիրելինե՛ր, մենք ապրում ենք վերջին օրերում և գիտենք, որ Աստծո դատաստանները գալու են աշխարհի վրա: Սուրբ Հոգին ցանկանում է մեզ առաջնորդել դեպի հավիտենական կյանքը: Ուստի, երբ Նա սովորեցնում և հանդիմանում է ձեզ, մի՛ փակեք ձեր ականջները, այլ հնազանդվեք և փոխվեք: Մի՛ անարգեք Սուրբ Հոգուն: Թույլ մի՛ տվեք, որ մեղքն Աստծո Խոսքից արժեքավոր լինի ձեր կյանքում: Պահե՛ք Աստծո օրենքն ու դատաստանները և ուրիշներին էլ հիշեցրեք դրանց մասին:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: