Հիսուս Քրիստոսը համբարձվելուց առաջ պատվիրում է, որ պահենք Աստծո Խոսքը: Դրանից հետո Նա խոստանում է մխիթարություն ուղարկել: 

Աշակերտները չէին ուզում, որ Հիսուսը գնար, որովհետև, առանց Նրա, իրենց կյանքը չէին պատկերացնում: Մարիամը գերեզմանոցում լացում էր: Հիսուսը նրան ազատագրել էր դևերից: Միգուցե նա մտածում էր, որ երբ Հիսուսը գնա, նա այլևս պաշտպան չի ունենա: Եվ երբ կրկին տեսավ Հիսուսին, մխիթարվեց: 

Հիսուսը հենց մխիթարիչն էր, Ով քայլում էր աշխարհում և բժշկում մարդկանց սրտերը: Բայց հարկավոր էր մի զորություն, որ մշտապես մարդկանց հետ կլիներ ոչ միայն Իսրայելում, Հուդայի երկրում, այլև աշխարհի բոլոր ծայրերում: Այդ պատճառով Նա ասաց, որ Հորը կաղաչի, և մեզ ուրիշ Մխիթարիչ կտա, Ով հավիտյան մեզ հետ կլինի:  

Պենտեկոստեի օրը, որ մենք նշում ենք, Սուրբ Հոգու գալստայն տոնն է: Այդ օրը Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա, և նրանք մկրտվեցին Աստծո Հոգով: Այդ օրվանից նրանց կյանքը լիովին փոխվեց. նրանք զորություն ստացան:

Սիրելինե’ր, եթե դուք մկրտված եք Սուրբ Հոգով, իմացեք, որ Մխիթարիչը ձեր մեջ է: Ապավինե’ք Նրան. ինչ էլ որ լինի ձեր կյանքում, Նա կարող է ձեզ մխիթարել: Իսկ եթե Սուրբ Հոգին ձեր մեջ չէ, հավատքով և սպասողականությամբ խնդրե’ք  Աստծուն այդ հրաշալի պարգևի համար: Հիսուսն ասաց. “Եվ ինչ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում”:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: