Այս խոսքում տեսնում ենք մարդկային առաջին անհնազանդությունն ու մեղքը: Մարդն արեց մի բան, որ Աստված իրեն ասել էր` չանես: Եկեք հասկանանք, թե ինչն էր պատճառը, որ Ադամն ու Եվան չդիմացան գայթակղությանը: Գրված է, որ ծառը լավ էր ուտելու համար, հաճելի էր աչքերին և փափագելի էր:

Այսօր էլ մեղքը շատ հաճախ մատուցվում է հենց այսպես՝ լավ, հաճելի և փափագելի: Մարդիկ չեն դիմանում գայթակղությանը և մեղքի մեջ են ընկնում:

Տիրոջ կամքն է, որ բացենք մեր հոգևոր աչքերը և տեսնենք այն, ինչ հաճելի է ոչ միայն մեզ, այլև Տիրոջը, և փափագելի է ոչ միայն մեր աչքերի համար, այլև հոգու:

Եթե մեր հոգևոր աչքերը բաց լինեն, մենք կտեսնենք, թե որքան հաճելի է Աստծո Խոսքը, աղոթքը, Աստծո կամքով ապրելը, միմյանց բարություն անելն ու բարձրացնելը:

Սիրելինե’ր, մի’ գնացեք առաջին Ադամի ճանապարհով, այլ հետևե’ք երկրորդ Ադամի՝ Հիսուս Քրիստոսի ճանապարհին: Նա Աստծուն էր փափագում: Եթե շարժվեք հոգով, մեղքի մեջ չեք ընկնի: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: