Պողոս առաքյալն ասում է, որ Աստված մինչև վերջ էլ կկատարի այն բարի գործը, որ մեր մեջ սկսեց: Այդ բարի գործը մեզ փրկելն ու նոր արարածներ դարձնելն էր:

Փրկվելուց հետո մենք էլ մասնակից ենք լինում այն բարի գործին, որ Աստված կատարում է աշխարհում: Բոլորս էլ ուզում ենք հաջողության հասնել, տարբեր առիթներով միմյանց բարեմաղթանքներ հղելիս` միշտ ասում ենք. “Աստված գործերիդ հաջողություն տա”: 

Աստված, իրականում,  կարող է համագործակցել մարդու հետ: Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուսը համբարձվեց երկինք, Սուրբ Հոգին եկավ և  համագործակցում էր աշակերտների հետ: 

Սիրելինե’ր, այս վերջին ժամանակներում այնքան կարևոր է Աստծո հետ համագործակցելը: Շատ անգամ մարդիկ հաջողության են հասնում, բայց դրա հետ մեկտեղ տխրություն և տարբեր դժվարություններ են ունենում: 

Լիարժեք հաջողությունն այն է, երբ ունես ուրախություն, խաղաղություն, արդարություն: Դա լինում է այն ժամանակ, երբ Աստծո կամքն ենք կատարում, ոչ թե մեր երազանքներն ու ծրագրերը: Աստված մինչև վերջ համագործակցում է մեզ հետ և հաջողություն է տալիս: 

Ուրեմն, եկեք ոչ թե մեր շահը փնտրենք`  մեզ և ուրիշներին խաբելով, թե Տիրոջ կամքն ենք կատարում, այլ, իրականում, Տիրոջ գործը կատարենք: 

Մտածե’ք, թե վերջին անգամ Աստված ձեզ ինչ է ասել կամ հանձնարարել, կատարե’ք Աստծո կամքը և մնացեք Աստծո կամքի մեջ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: