Մարդիկ, հետևելով Աստծո Խոսքի ճշմարտությանը, ապացուցում են, որ իրենք Քրիստոսի աշակերտներն են: Ճշմարտության մեջ կա զորություն, որը մարդուն ազատագրում է ամեն տեսակի կապանքներից:

Այսօր շատերն ազատագրման կարիք ունեն: Ոմանք ուզում են ազատագրվել մեղքերից, ոմանք էլ հիվանդություններից, հոգեկան տանջանքներից և այլն: Գրված է. «Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ»:

Ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է: Մենք ոչ միայն պետք է հավատանք, որ Նա կա, այլև պետք է հաղորդակցվենք Նրա հետ և ճանաչենք Նրան: Այդ ժամանակ կազատվենք չարից:

Ես բազմիցս համոզվել եմ դրանում: Քրիստոսն ինձ ազատել է շատ դժվարություններից ու կապանքներից:

Սիրելինե’ր, եթե ջանք չանեք, ոչ մի արդյունքի չեք հասնի, բայց եթե աղոթեք, հաղորդակցվեք Տիրոջ հետ, Աստվածաշունչ կարդաք, հավատքի խոսքեր լսեք,   կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: