Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք. ձեր բոլոր պղծություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ:

Եզեկիել 36.25

Եզեկիելը մարգարեանում էր Քրիստոսի օրերի մասին: Մինչև Քրիստոսին ընդունելը՝ մենք ապրում էինք կռապաշտության և զանազան մեղքերի մեջ, բայց Աստված մեզ վրա մաքուր ջուր սրսկեց և մեզ մաքրեց: Մաքուր ջուրը Աստծո Խոսքն է՝ Ավետարանը, որի համաձայն՝ Քրիստոսի արյունը մեզ կատարելապես մաքրել է բոլոր պղծություններից և կուռքերից:

Կռապաշտություն ասելով՝ ես նկատի չունեմ միայն քարե կամ փայտե կուռքերի պաշտամունքը: Այն, ինչ մեր կյանքում զբաղեցնում է Աստծո տեղը, մեզ համար կուռք է դառնում: Ոմանց կուռքը հեռուստացույցն է, մյուսներինը՝ իրենց ունեցվածքը: Նույնիսկ թանկարժեք սպասքը կարող է կուռք դառնալ, որը ձեռք է բերվել որպես շքեղության առարկա, և որին չի կարելի մատով դիպչել: Ես լսել եմ, որ մի կին նույնիսկ սրտի կաթված է ստացել, երբ իր սպասքից մի ափսե կոտրվել է:

Սիրելինե’ր, Քրիստոսի արյունը մեզ մաքրել և ազատագրել է բոլոր կուռքերից ու պղծություններից: Եկեք քայլենք Ավերտարանի զորության, սրբության մեջ ու ետ չդառնանք դեպի մեր անօրենությունները:

Տերը օրհնի ձեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: