Այս մարգարեությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսին: Գրված է, որ Աստված կրթել է Նրան խոհեմության: Մենք հավատում ենք, որ Աստված կրթում է նաև մեզ՝ Իր բոլոր զավակներին:

Սուրբ Հոգին մեր ուսուցիչն է: Եսայի 54.13-ում գրված է. “Եվ քո բոլոր որդիները Տիրոջից ուսված պիտի լինեն…”:

Մեր օրերում շեշտվում է կրթության կարևորությունը, սակայն անտեսվում է այն հանգամանքը, որ կրթությունն ու իմաստությունը տարբեր հասկացություններ են: Եթե մեկը կրթություն ունի, բայց խոհեմություն չունի, իր շրջապատին ավելի շատ վնաս կտա, քան` օգուտ: Մեր շուրջը կրթված լկտիներ ու մեղավորներ շատ կան, բայց իմաստուն և խոհեմ մարդը լկտի չի լինի:

Բոլորն էլ կցանկանային, որ իրենց կողքի մարդիկ` ընտանիքի անդամները, հարևանները, աշխատակիցները, խոհեմ լինեին: Սակայն քչերն են ձգտում խոհեմություն ձեռք բերելու:

Խոհեմությունն ինքնըստինքյան չի առաջանում: Աստված է մարդուն խոհեմություն սովորեցնում: Այդ իսկ պատճառով մենք պետք է թույլ տանք, որ Աստված մեզ կրթի:

Սիրելինե’ր, լսե’ք Սուրբ Հոգուն: Նա ձեզ կառաջնորդի խոհեմության ճանապարհով: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: