Շատերին թվում է, թե Հիսուս Քրիստոսին ընդունելով` իրենք հաջողության թալիսման են գտնում: Այո’, իհա’րկե, Քրիստոսը մեր հաջողությունն է, բայց ոչ թալիսմանը: Հրեշտակը Հովսեփին հայտնվեց երազում և ասաց, որ նրա կինը` Մարիամը, որդի կծնի, Ով մարդկությանը կփրկի իրենց մեղքերից:
Մարդիկ չեն գիտակցում, թե ինչ դաժան հետևանքներ կարող է ունենալ մեղքը և ինչ է սպասվում մեղավորներին:
Սիրելինե’ր, ամենամեծ երջանկությունը մեղքերից մաքրվելն է: Միգուցե դա հիմա չենք զգում, բայց մահից հետո, երբ հեռանանք այս աշխարհից, կհասկանանք, թե ինչ է արել Քրիստոսը մեզ համար:
Ես կցանկանայի, որ այս խոսքը տպավորվեր մեր մեջ: Քրիստոսը ոչ թե մեր հաջողության թալիսմանն է, այլ Փրկիչը: Մենք կունենանք և’ հաջողություն, և’ ֆինանսներ, բայց առաջին հերթին պետք է պատվենք Քրիստոսին, գնահատենք Նրա խաչը և արյունը՝ հավատալով, որ Նա խաչվեց, որպեսզի մենք մաքրվենք մեղքերից: Ամե’ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: