Աստծո Խոսքում հատուկ շեշտադրում կա փառաբանության և երկրպագության վրա: Գրված է, որ ժողովուրդը հավաքվեց՝ օրհնելու Տիրոջը, և այն հովիտը, որտեղ օրհնեցին Նրան, մինչև այսօր կոչվում է Օրհնության հովիտ:

Կարդալով այս խոսքի շարունակությունը՝ մենք տեսնում ենք, որ Տիրոջ ներկայությունն ու փառքն էր իջնում այնտեղ: Մինչև այսօր էլ մարդիկ  հավաքվում են Օրհնության հովտում, փառաբանում Տիրոջը և վկայում, որ այդ վայրում զգում են Նրա ներկայությունը:

Այսօրվա խոսքը յուրաքանչյուրիս կոչ է անում օրհնելու Տիրոջը, դառնալու «օրհնության հովիտ»: Աշխարհում այնքան մարդիկ կան, որ «անեծքի հովիտներ» են իրենց ընտանիքի, ընկերների, երկրի համար: Եթե մենք  «օրհնության հովիտ» դառնանք, մարդիկ կգան դեպի մեզ և հովանի կգտնեն մեր շուրջը:

Սիրելի՛ս, պատրաստի՛ր քո անձը՝ Աստծուն փառաբանելու և երկրպագելու: Դարձի՛ր «օրհնության հովիտ»: Աղ և լույս եղիր աշխարհում: Թող մարդիկ քեզ հետ շփվելով՝ Տիրոջ ներկայութունը զգան:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: