Եվ չորրորդ օրը ժողովվեցին Օրհնության հովտում, որովհետև այնտեղ օրհնեցին Տիրոջը, նրա համար այնտեղի անունը կոչեցին Օրհնության հովիտ մինչև այսօր:

Բ Մնացորդաց 20.26

Աստծո Խոսքում հատուկ շեշտադրում կա փառաբանության և երկրպագության վրա: Գրված է, որ ժողովուրդը հավաքվեց՝ օրհնելու Տիրոջը, և այն հովիտը, որտեղ օրհնեցին Նրան, մինչև այսօր կոչվում է Օրհնության հովիտ:

Կարդալով այս խոսքի շարունակությունը՝ մենք տեսնում ենք, որ Տիրոջ ներկայությունն ու փառքն էր իջնում այնտեղ: Մինչև այսօր էլ մարդիկ հավաքվում են Օրհնության հովտում, փառաբանում Տիրոջը և վկայում, որ այդ վայրում զգում են Նրա ներկայությունը:

Այսօրվա խոսքը յուրաքանչյուրիս կոչ է անում օրհնելու Տիրոջը, դառնալու “օրհնության հովիտ”: Աշխարհում այնքան մարդիկ կան, որ “անեծքի հովիտներ” են իրենց ընտանիքի, ընկերների, երկրի համար: Եթե մենք “օրհնության հովիտ” դառնանք, մարդիկ կգան դեպի մեզ և հովանի կգտնեն մեր շուրջը:

Սիրելի՛ս, պատրաստի՛ր քո անձը՝ Աստծուն փառաբանելու և երկրպագելու: Դարձի՛ր “օրհնության հովիտ”: Աղ և լույս եղիր աշխարհում: Թող մարդիկ քեզ հետ շփվելով՝ Տիրոջ ներկայութունը զգան:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: