Պետրոսը քայլեց ջրերի վրայով: Դա մարդկային ուժերից վեր, գերբնական երևույթ էր, որովհետև անհնարին է, որ մարդը քայլի ջրի վրայով: Սակայն Պետրոսի օրինակը մեզ ցույց տվեց, որ Աստծո հետ անհնարինը հնարավոր է դառնում:

Աշխարհում շատ կախարդներ կան, որ փորձել են ջրի վրայով քայլել, նույնիսկ տեսանյութեր կան, թե ինչպես է մարդը քայլում ջրավազանի վրայով: Սակայն դրանք պարզապես փորձեր են կամ աճպարարական հնարքներ: Հիսուսը միակն էր, ով իսկապես քայլեց Գալիլեայի ծովի վրայով՝ ափից մինչև խորքը: Եվ Նա օգնեց, որ Պետրոսը ջրերի վրայով մոտենար Իրեն:

Սիրելի՛ս, միգուցե քո կյանքում էլ անհնարին իրավիճակներ կան, միգուցե դու էլ այնպիսի խնդիրների առջև ես կանգնել, որ քո ուժերով չես կարող լուծել: Հավատա՛, որ Հիսուս Քրիստոսի հետ ամեն բան հնարավոր է: Խնդրի°ր, որ Նա քեզ օգնի, և Պետրոսի նման սպասի°ր Նրա հրահանգին, որպեսզի քայլ անես “ջրերի վրայով”: Համարձա°կ եղիր, վստահի°ր Տիրոջը և անպայման կտեսնես հաղթանակը: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: