Մեր ավետիքն այն է, որ Աստված լույս է, և Նրա մեջ ոչ մի խավար չկա: Երբ մենք գալիս ենք Տիրոջ մոտ, լուսավորվում ենք, և մեզանից ճառագում է Աստծո լույսը:

Ինչպես լուսինը սեփական լուսատվություն չունի, այլ անդրադարձնում է արեգակի լույսը և լուսավորում երկիրը, այնպես էլ մենք՝  որպես հավատացյալներ, պետք է թույլ տանք, որ Աստված լուսավորի մեզ, և Նրա լույսը մեր միջոցով հասնի ուրիշներին:

Սիրելինե՛ր, մենք երբեք չենք կարող լույս լինել այս աշխարհի համար, եթե ինքներս լույսի մեջ չապրենք: Երբ մեր կյանքում խավար կա, մենք Աստծո լույսը տարածելու փոխարեն կենտրոնանում ենք մեզ լուսավորելու վրա:

“…Աստված լույս է, և ոչ մի խավար չկա Նրանում”: Եկեք դառնանք “լույսի որդիներ”, ձգտենք այնպես ապրել, որ մեր մեջ ոչ մի խավար չլինի:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: