DAILY DEVOTION-am-1200-600

Գայիոսը եկեղեցու երեց էր և հոգևոր հաջողություններ ուներ: Սակայն Հովհաննես առաքյալն աղոթում էր, որ ոչ միայն նրա հոգին հաջող և առողջ լիներ, այլև շունչն ու մարմինը:

Կան հավատացյալներ, ովքեր ձգտում են միայն հոգևոր աճի՝ կարծելով, թե դա բավական է: Նրանք ինքնակրթությամբ չեն զբաղվում և չեն ձգտում զարգանալու: Եվ դա հաճախ պատճառ է դառնում, որ աշխարհը նրանց չընդունի և չլսի:

Հիսուս Քրիստոսն աճում և զորանում էր հոգով, շնչով և մարմնով: Նա ուներ առողջ ապրելակերպ, իմաստություն և, միևնույն ժամանակ, հոգևոր հաղթանակներ: Աստծո շնորհքը Նրա վրա էր: Նա հեշտությամբ կարողանում էր խոսակցության մեջ մտնել տարբեր մարդկանց հետ, իմաստուն և սրամիտ պատասխաններ տալ՝ շատերին ուղղորդելով դեպի հոգևոր կյանքը:

Սիրելինե’ր, ես հավատում եմ աստվածային բարգավաճմանը: Մենք կարող ենք ամեն բանում հաջողակ և առողջ լինել, որովհետև Աստված մեզ տալիս է իմաստություն, հայտնություններ և բժշկություն: 

Եկեք աղոթե’նք Հովհաննեսի նման, ձգտե’նք ամեն բանի մեջ հաջողակ լինելու, բարգավաճելու ոչ միայն հոգով, այլև շնչով և մարմնով:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: