Երիտասարդական ճամբար 2015

Մոտենում են ամառային սիրված և սպասված օրերը մեր երիտասարդների համար: Հուլիսի 27-ից մեկնարկում է «Կյանքի Խոսք» եկեղեցու ամառային «LEVEL UP» երիտասարդական ճամբարը: Այն կանցկացվի Սևանի ափին 3 հերթափոխով. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը, օգոստոսի 3-9-ը և օգոստոսի 10-16-ը:

Ճամբարում երիտասարդներին սպասվում է հրաշալի անակնկալ. այս տարի առաջին անգամ կունենանք ջրային բատուտ:

Ժամանցային խաղերն ու ծրագրերը կապահովեն երիտասարդների լիարժեք ակտիվ հանգիստը: Իսկ ամենօրյա աղոթքները, քարոզներն ու աստվածաշնչյան ընթերցանությունը կամրապնդեն երիտասարդների հավատքը:

Եթե դու երիտասարդ ես և ցանկանում ես ճամբար գալ, պարզապես զանգահարի՛ր +374 99 27 77 19 հեռախոսահամարին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: