Մենք տեսնում ենք, թե ինչպիսին պետք է լինեն վերջին ժամանակվա քրիստոնյաները: Գրված է, որ ամեն մեկը իր ճանապարհով պետք է գնա, և  մեկը մյուսին չպետք է խանգարի:

Այսօր աշխարհում միլիարդավոր քրիստոնյաներ կան: Մի՞թե բոլորը կանչված են՝ կատարելու նույն գործը: Հավատացած եմ, որ Աստված յուրաքանչյուրի համար  ծառայություն ունի, և Տիրոջ բանակին վայել չէ մեկը մյուսին հրել: Մենք չպետք է ցանկանանք գրավել ուրիշի տեղը: Բիզնեսի, քաղաքականության և այլ բնագավառներում  մրցակցություն կա, բայց քրիստոնյաների միջև նման բան  չպետք է լինի:

Մենք պետք է պատվենք, մեծարենք Տիրոջը և սիրենք միմյանց: Ամեն մարդ պետք է գնա իր ճանապարհով, և մեկը մյուսին չպետք է հրի: Այդ ժամանակ Աստծո օրհնությունը կգա մեզ վրա, և եթե զենքի վրա էլ ընկնենք, չենք վնասվի:

Հիսուսն  ասաց. “Ահա իշխանություն տվի ձեզ՝ կոխելու օձերի և կարիճների վրա և թշնամու բոլոր զորքերի վրա, և ձեզ ոչինչ չի վնասի” (Ղուկ. 10.19):


Քրիստոնյան վնասվում է այն ժամանակ, երբ իր ճանապարհը թողած` հրում է իր ընկերոջը և գնում նրա ճանապարհով:

Սիրելինե’ր, եթե ուզում եք չվնասվել, քայլե’ք այն ճանապարհով, որ Աստված ձեզ տվել է: Հետևե’ք այս խոսքին, և օրհնված եղեք: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: