Մեկ տարի առաջ այս օրն էր, որ Հալեպում նահատակվեց ինձ շատ հարազատ մի մարդ, մտերիմ ընկեր, հավատարիմ օգնական, Աստծո սրտով ծառայող Էդիկ Պետրոսյանը: Նրա հետ միասին զոհվեց նաև մեր հալեպցի սիրելի եղբայր, Քրիստոսի նվիրյալ մարդ Կարո Մկրտչյանը: 

13445546_1264864200197866_2153080768998051467_nԷդիկի հետ երկար ճանապարհ ենք անցել թե որպես ընկերներ, թե ծառայակից եղբայրներ, թե ուղղակի սրտակից մարդիկ: Միասին ապրել ենք, միասին ծառայել, միասին ուրախացել, միասին դժվարություններ կիսել, միասին Աստծո արքայության գործերի մասին երազել:

Ինձ համար մինչ օրս էլ դժվար է պատկերացնել, որ Էդիկը մեզ հետ չէ: Սակայն նրա գործերն ու պտուղներն այսօր էլ վկայում են, թե ով էր նա և ինչերի էր պատրաստ հանուն Ավետարանի:

Էդիկը հիմա Երկնքում է, և այդ պատճառով Երկինքն այնքան ավելի հարազատ է դարձել ինձ:

Նրա ապրած կյանքը միգուցե երկար չէր, բայց այնքան զորավոր, այնքան իմաստալի, այնքան արժանապատիվ: Բոլորիս համար նա մեծ օրինակ և հերոս է: Էդիկի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Հովիվ Արթուր Սիմոնյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: